Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
«Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազայի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո պայթյուններ են լսվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային բազան Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ հիմնական ռազմական զորակազմի տեղակայման վայրն է։ Բազան Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար կարևոր լոգիստիկ և գործառնական կենտրոն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն քննարկում են Իրանի հետ պատերազմ սկսելու հնարավորությունը։
Ըստ տեղեկությունների՝ երկրները «կորցնում են համբերությունը» Իրանի հարձակումների պատճառով, որոնք արդեն հարվածել են նավահանգիստներին, էներգետիկ օբյեկտներին և օդանավակայաններին։
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
