Disney-ը սկսում է աշխատանքները «Խորթ քույրեր» անվանումով «Մոխրոտիկ» ֆիլմի սփին-օֆի վրա: Deadline-ը հաղորդում է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ակիվա Շաֆերը՝ առաջիկա «Մերկ ատրճանակ» ֆիլմի ռեժիսորը։
Ֆիլմի մանրամասները դեռևս չեն բացահայտվում: Սյուժեի կենտրոնում կլինեն Անաստասիան և Դրիզելլան՝ չար խորթ մոր դուստրերը, ովքեր ծաղրում էին Մոխրոտին բնօրինակ պատմության մեջ:
Շաֆերն ինքը աշխատում է սցենարի վրա՝ Դուգ Մանդի և Դեն Գրեգորի հետ միասին, որոնք համագործակցել են «Մերկ ատրճանակ» և «Չիփն ու Դեյլը շտապում են օգնության» ֆիլմերի վրա։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
