Նոր «Սարդ-մարդու» թրեյլերը, որի գլխավոր դերակատարն Է Թոմ Հոլանդը, պատմության մեջ առաջինն է հավաքել ավելի քան 1 միլիարդ դիտում: Այս մասին հայտնում է Variety-ն։
Ավելի վաղ թրեյլերը առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել էր 718.6 միլիոն դիտում՝ գերազանցելով «Դեդփուլ և Վուլվերին»-ի կողմից սահմանված նախորդ ռեկորդը (365 միլիոն դիտում)։ Թրեյլերը նաև առաջատարն է տեսախաղերի դիտումների շարքում՝ գերազանցելով GTA VI թրեյլերը։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 31-ին։ Սիքվելում Փիթեր Փարքերը միայնակ պայքարում է Նյու Յորքում հանցագործության դեմ։ Սուպերհերոսը գնալով ավելի շատ ժամանակ է անցկացնում Սարդ-մարդու դիմակի տակ, ինչը վտանգավոր փոփոխությունների է հանգեցնում նրա մարմնի և մտքի մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
