Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորությամբ, անօդաչու թռչող սարքով խոցվել է հում նավթ տեղափոխող թուրքական լցանավ:
Հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է, որ անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան, իսկ անձնակազմի 27 թուրք անդամի առողջությունը գնահատվում է լավ:
Լրատվամիջոցների տվյալով՝ լցանավը դուրս էր եկել ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից և տեղափոխում էր 140 հազար տոննա հում նավթ: Ըստ որոշ աղբյուրների՝ հարձակումն իրականացրել է ուկրաինական կողմը:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
