Նախկինում երբեք ոչ ոք այդքան չի հրաժարվել երկիրը ղեկավարելուց, ինչպես դա տեղի է ունենում հիմա Իրանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք լսում ենք նրանց որոշ արտահայտությունները, մենք դրանք շատ հստակ ենք լսում, նրանք ասում են՝ «ոչ, շնորհակալություն, մենք դա չենք ուզում»»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ չի օգտագործի «պատերազմ» բառը, քանի որ դա «լավագույն լուծումը չէ»։

«Ուստի ես կօգտագործեմ «ռազմական գործողություն» արտահայտությունը։ Միևնույն ժամանակ, մենք կարգավորել ենք ութ պատերազմ, մարդիկ երբեմն մոռանում են այդ մասին»,- ասել է նա։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *