Հայաստանի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ ապահովելով մասնակցությունը ազատ ծրագրում:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 67.12 միավոր: Տեխնիկան գնահատվեց 39.33 միավոր, բարդությունը՝ 27.79 միավոր:

Միլան եւ Կորտինայի ձմեռային Օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նույն ծրագրում վաստակել էին 66.27 միավոր:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *