NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալություններ են տեղի ունեցել Վանաձորի համայնքապետարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
