«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 27-ին՝
ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Զորակ գյուղի ջրամատակարարումը:
ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի թաղ. 80-191 շենքերի, Իսակովի 38-50/13 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
ժամը 08:00-17:00-ն կդադարեցվի Նորատուս գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
