Մարակույայում պարունակվող միացությունը կարող է դանդաղեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացումը։
Այս եզրակացությանն են հանգել Օսլոյի համալսարանի գիտնականները, ովքեր հայտնաբերել են, որ ալֆա-ամիրին մոլեկուլը պաշտպանում է ուղեղի հիմնական գործընթացները և կարող է հիմք հանդիսանալ ապագա դեղամիջոցների համար։
Ուսումնասիրությունը հրապարակվել է Advanced Science (AS) ամսագրում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալֆա-ամիրինը կանխում է նեյրոնները վնասող թունավոր սպիտակուցների կուտակումը։
Ավելին, նյութը աջակցում է միտոքոնդրիաների՝ բջիջների «էներգետիկ կայանների» գործառույթին, որոնք անհրաժեշտ են ուղեղի նորմալ գործունեության համար։
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
