Սլովակիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ: Հետաքննությունը սկսվել է «Ազատություն եւ համերաշխություն» (SaS) լիբերալ կուսակցության առաջնորդ Բրանիսլավ Գրյոլինգի հայտարարության հիման վրա,- գրել է iDen.sk-ը:
Գրյոլինգը մատնանշել է հնարավոր լուրջ հանցագործությունները, որոնք կարող են կապված լինել վարչապետի՝ Ուկրաինա արտակարգ էլեկտրամատակարարումը դադարեցնելու որոշման հետ:
«Մեկ ամիս առաջ ես քրեական գործ եմ հարուցել Ռոբերտ Ֆիցոյի դեմ՝ պետական դավաճանության եւ այլ հանցագործությունների կասկածանքով»,- հայտնել է նա:
Գրյոլինգի հայտարարությանն աջակցել է ավելի քան 13 000 քաղաքացի, ինչը, ըստ քաղաքական գործչի, այն դարձնում է «Սլովակիայի պատմության մեջ ամենազանգվածային քրեական հայտարարությունը»:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
