Համացանցում քննարկում են Ուելսի արքայադստեր նոր կերպարը: 44-ամյա Քեյթ Միդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ այցելել է Քենթ կոմսություն, որտեղ թագավորական զույգը մասնակցել է Քենթերբերիի արքեպիսկոպոսի պաշտոնում Սառա Մալալիի նշանակման հանդիսավոր արարողությանը (Նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը):

Արքայադուստրը Քենթերբերիի տաճար է ժամանել Suzannah London-ի մոխրագույն շոտլանդական վերարկու-զգեստով և բարձրակրունկ կոշիկներով: Մարգարտե ծաղիկներով ականջօղերը և դասական Chanel պայուսակը լրացնում էին նրա հանդերձանքը, բայց գլխավորը անգլիական Juliette Millinery ապրանքանիշի լայնեզր գլխարկն էր: Գլխարկը գրեթե ամբողջությամբ թաքցնում էր Քեյթի դեմքը և ուժեղ քամու պատճառով ստիպում էր արքայադստերը այն մշտապես ձեռքով պահել: Միդլթոնի տեսքը շատերին հիշեցրել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի «մեմ» դարձած կերպարը, ով հայտնի է նմանատիպ գլխարկների հանդեպ սիրով:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *