Երեք ընկերություններ հայտարարել են Սաուդյան Արաբիայում Neom-ի մեգանախագծերի՝ Տրոյենա լեռնադահուկային հանգստավայրի և 170 կիլոմետրանոց հորիզոնական երկնաքերի՝ «The Line»-ի աշխատանքների պայմանագրերի չեղարկման մասին։ Սա տեղի է ունենում նախագծի իրականացման նկատելի դանդաղման ֆոնին։
Այս շաբաթ պողպատաձուլական Eversendai ընկերությունը հայտարարեց Տաբուկ լեռնային շրջանում գտնվող Տրոյենայի համար պողպատե կոնստրուկցիաների մատակարարման և տեղադրման պայմանագրի չեղարկման մասին։
Իտալական Webuild կապալառու ընկերությունը նույնպես հայտարարեց հանգստավայրի տարածքում մեծ քաղցրահամ լճակ ստեղծելու համար նախատեսված երեք ամբարտակների կառուցման պայմանագրի չեղարկման մասին։
Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք
