Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից:
Սուրբ քառասնորդաց պահքն ավարտվում է Ղազարոսի հարությամբ, իսկ դրան հաջորդող զատկական շաբաթի ութ օրերը համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին:
Այս շաբաթը կոչվում է մեծ կամ ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ: Նախ աշխարհի արարման առաջին շաբաթի խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ դարերի խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթի խորհուրդը, և վերջապես՝ վերջին օրվա ու աշխարհի վախճանի խորհուրդը:
Սկզբնաղբյուրը՝ https://ter-hambardzum.net/avag-ekushabthi/
