Հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի քաղաքականության դեմ։
«Ոչ մի թագավոր» կարգախոսով երրորդ համազգային հանրահավաքը, ըստ կազմակերպիչների, մինչ օրս ամենամեծն էր, նույնիսկ այն որակվել է իբրև «ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ բողոքի ցույցը»։
Ավելի քան 3000 հանրահավաք և ցույց է տեղի ունեցել բոլոր 50 նահանգներում։ Բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաև Միացյալ Նահանգներից դուրս՝ աշխարհի մի քանի խոշոր քաղաքներում։
Կազմակերպիչները գնահատում են, որ բողոքի ցույցերին մասնակցել է մինչև 8 միլիոն մարդ։
Կազմակերպիչներն ու մասնակիցները բողոքում են այն բանի դեմ, ինչը նրանք անվանում են Թրամփի վարչակազմի ավտորիտար միտումներ, ներգաղթային ծառայության (ICE) գործողությունները և սոցիալական արդարադատության պահանջներ։ Լսվել են նաև կարգախոսներ՝ արված Իրանի հետ պատերազմի դեմ և Պաղեստինի աջակցության համար։
Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Մինեապոլիսում՝ Մինեսոտա նահանգում։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
