Casio-ն ներկայացրել է S100X-ը՝ մի հաշվիչ, որն արժե ավելի թանկ, քան շատ պրեմիում դասի գաջեթներ, և տեսքով հիշեցնում է ճապոնական մանրակերտ զարդատուփ: Նորույթը թողարկվել է ընդամենը 650 օրինակով սահմանափակ քանակությամբ, և դրանցից յուրաքանչյուրը գրեթե մեկ ամիս շարունակ պատրաստվել է ձեռքով: Ճապոնիայում դրա գինը 99,000 իեն է (մոտ 624 դոլար), ինչն արդեն իսկ այն դարձնում է պատմության մեջ ամենաթանկ սերիական հաշվիչը:

Արտաքուստ S100X-ը պարզապես հաշվիչ չէ, այլ իսկական արվեստի օբյեկտ: Իրանը ամբողջությամբ ֆրեզերացված է ալյումինից և պատված է ճապոնական ավանդական ուրուշի (urushi) լաքով. հենց նույն լաքով, որն օգտագործվում է թանկարժեք զարդատուփերի, սպասքի և հուշանվերների համար: Խորը սև փայլը՝ տաք կարմիր շեշտադրումներով, ձեռքով քսում է վարպետ Ռյուձի Ումեդան «Yamakyu Shitsuki» ընկերությունից, որն այս արհեստով զբաղվում է 1930 թվականից: Մեկ օրինակի վրա ծախսվում է մոտ մեկ ամիս աշխատանք. լաքը շերտ առ շերտ քսվում է, հղկվում և փայլեցվում:

Սկզբնաղբյուրը՝ Tech.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *