Դերասանուհի և ռեժիսոր Աննա Մաքսիմն (Հարությունյան) իր սիրելիից ամուսնության առաջարկություն է ստացել, որին պատասխանել է. «Հազար անգամ՝ այո»։ Անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձության մասին լուրով նա կիսվել է սոցցանցային իր էջերում և ցույց է տվել նշանադրության մատանին: Գրում է BRAVO.am-ը:

Հարությունյանն ընտրյալի անունը դեռ գաղտնի է պահում։ Նախորդ տարի Bravo.am-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ եկել է անձնական կյանքով զբաղվելու ժամանակը. «Շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ Աստծուն: Նա ինձ շնորհ է տվել, որ բաժին հասած մարտահրավերները հաղթահարեմ։ Առջևում կան գործնական շատ նպատակներ, բայց և այնպես, անձնական երջանկությունը ևս երկրորդ պլանում չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը»:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *