Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղից (1:2) հետո խոսել է ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը չէր մասնակցել այդ հանդիպմանը։
Այսպիսով, «ցլերի» ֆուտբոլիստի մասնակցությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Ախմատի» (ապրիլի 4) և «Զենիթի» (ապրիլի 12) դեմ խաղերին հարցականի տակ է։
Սպերցյանը կարող է բաց թողնել նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք Մոսկվայի «Դինամոյի» (ապրիլի 8) դեմ հանդիպումը:
Սկզբնաղբյուրը՝ Armsport լրատվական կայք
