Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:
Ավագ երեքշաբթի` երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատվիրաններն աչքի առաջ ունենալը եւ գործելը` ըստ այս խոսքի.«Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ.105) Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը, եւ ո՛չ էլ ժամը»:

Սկզբնաղբյուրը՝ https://ter-hambardzum.net/avag-erekhshabthi/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *