Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կայացավ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։

25-րդ հոբելյանական միջոցառումը նվիրված էր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

Հայտնի են մրցանակակիրները՝

«Լավագույն ներկայացում»՝ «Յամա» (Ստանիսլավսկու թատրոն)

«Լավագույն ռեժիսուրա»՝ Գոռ Մարգարյան՝ «Յամա»

«Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան

«Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Հովակիմյան

Հատուկ մրցանակներ ստացան Տաթևիկ Մելքոնյանը, Սիմոն Աբգարյանը, Նորա Արմանին, Յուրի Նավոյանը և Դավիթ Հարությունյանը։ Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացավ Գրետա Մեջլումյանը ևԴավիթ Հակոբյանը։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *