Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։
Ինչպես հայտնել է ՀՖՖն, որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը 5 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը։
Կոսովոն հաղթել է Թուրքիային և գրավել 1-ին հորիզոնականը։
Մինչև այս մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի և Թուրքիայի հասակակիցների հետ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
