Ամեն օր մազերը լվանալը շատերի համար լավ սովորություն է թվում՝ թարմ մազեր, մաքուր մաշկ: Սակայն այս ռեժիմն ունի իր թերությունները։ Բժիշկ Տատյանա Գոնչարովան ասել է, որ գլխամաշկն անընդհատ արտադրում է սեբում՝  բնական ճարպային նյութ, որը պաշտպանում է գլխամաշկը և մազերը չորացումից: Երբ մարդը չափազանց հաճախ է լվանում մազերը, հատկապես ագրեսիվ բաղադրիչներ պարունակող շամպուններով, այս պաշտպանիչ շերտը լվացվում է: Արդյունքում, մաշկը կորցնում է խոնավությունը, ինչը առաջացնում է քոր, չորություն, թեփոտում և երբեմն նույնիսկ բորբոքում:

Մասնագետը շեշտում է, որ կա ևս մեկ ազդեցություն, որը շատերը չեն կապում լվացման հետ։ Մաշկը կարող է սկսել ավելի շատ ճարպ արտադրել՝ ի պատասխան մշտական ​​չորության։ Այդ դեպքում մազերն ավելի արագ են յուղոտվում, ինչը հանգեցնում է ավելի հաճախակի լվացման։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *