Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել «Իրական խոստում 4» գործողության 91-րդ ալիքի մաս՝ թիրախավորելով Թել Ավիվի և Հայֆայի կենտրոնական շրջանները։

ԻՀՊԿ-ի կողմից հինգշաբթի ուշ երեկոյան տարածված հայտարարության համաձայն՝ հարվածները 5 միլիոն իսրայելցի բնակիչների ստիպել են ապաստան գտնել ստորգետնյա բունկերներում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ եմենական ճակատը սկսել է հարվածել Իսրայելի կողմից օկուպացված հարավային տարածքներին և Դիմոնա քաղաքին։

«Անդադար պայթյունների ձայները փրկարարներին խառնաշփոթի մեջ են գցել, որոնք պայքարում են իրավիճակի հետ գլուխ հանելու համար», – նշվում է հայտարարության մեջ։

Եմենի «Անսարուլլահ» զինյալ խմբավորման ռազմական խոսնակը հայտարարել է, որ Իրանի և «Հեզբոլլահի» հետ համատեղ գործողություն է իրականացվել Թել Ավիվի Ջաֆա շրջանում թշնամու հիմնական թիրախների դեմ։

Խոսնակը ընդգծել է հարձակման համակարգված բնույթը՝ նշելով տարածաշրջանում շարունակվող դիմադրության գործողություններում երեք կողմերի միասնական ջանքերը։

Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *