Նովոռոսիյսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ,- հայտնել են տեղական իշխանությունները։

Վերլուծաբանները հայտնում են, որ հարված է հասցվել Շեշխարիսի նավթային տերմինալին։ Տեսանյութում երևում է այնտեղ բռնկված խոշոր հրդեհը։

Կրասնոդարի երկրամասի վրա անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ամբողջ կիրակի՝ ապրիլի 5-ի ընթացքում,- Telegram-ում հայտարարել է մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ Տագնապի ազդանշաններ են հնչել Նովոռոսիյսկում, Անապայում, Գելենջիկում, Սոչիում և այլ շրջաններում։ Կոնդրատևն ընդգծել է, որ ամենամեծ վնասը կրել է Նովոռոսիյսկը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ։ «Նրանցից երկուսը երեխաներ էին, որոնք ապրում էին մասնավոր տանը, և մեկ մեծահասակ։ Մյուս երեքը՝ բնակարանային շենքի բնակիչներ», – գրել է Կոնդրատևը՝ նշելով, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Սկզբնաղբյուրը՝ DV.com լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *