Սարատովի պետական բժշկական համալսարանի (ՍՊԲՀ) գիտնականները մշակել են նոր սարք, որը նախազգուշացնում է մարդուն քրոնիկ սրտային անբավարարության սրացման մասին։ Կրելի սարքը թույլ է տալիս հայտնաբերել օրգանիզմի կրիտիկական վիճակը դեռևս նախքան ախտանիշների ի հայտ գալը,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանում բնակչության 7-ից 10 տոկոսը տառապում է քրոնիկ սրտային անբավարարությամբ (հիվանդություն, որի դեպքում սիրտը բավարար քանակությամբ արյուն չի մատակարարում այլ օրգաններին)։ Որոշ տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ դեպքում մահը վրա է հասնում ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է տարեցների մոտ և մնում է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը,- նշել են ՍՊԲՀ-ում։

Համալսարանի գիտնականները մշակել են կրելի սարք, որը գնահատում է սրտի և ծայրամասային անոթների ակտիվությունը՝ քրոնիկ սրտային անբավարարությամբ (ՔՍԱ) պացիենտի վիճակին հետևելու համար: Ի տարբերություն նմանակների՝ նոր ծրագրատեխնիկական համալիրը կոմպակտ է և կիրառում է բազմաթիվ կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական ու հեմոդինամիկ ցուցանիշների համալիր ինտեգրալ գնահատում:

Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *