ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչակազմը միջոցներ կձեռնարկի այն լրատվամիջոցների դեմ, որոնք հրապարակել են Իրանի զինված ուժերի կողմից խոցված ամերիկյան կործանիչի մանրամասները:
Ելույթ ունենալով F-15E Strike Eagle-ի երկու անձնակազմի անդամների փրկությանը նվիրված մամուլի ասուլիսում՝ նա խոստացել է հետապնդել «արտահոսքեր կատարողներին»:
«Մենք կապվելու ենք այն լրատվամիջոցների հետ, որոնք հրապարակել են սա, և ասելու ենք. «Ազգային անվտանգություն, բացահայտեք ձեր աղբյուրը կամ կհայտնվեք բանտում»», – ասել է պարոն Թրամփը (մեջբերում է The New York Times-ը): Սպիտակ տունը չի նշել, թե որ լրատվամիջոցների մասին է խոսքը:
Ապրիլի 3-ին Իրանի ՀՕՊ-ի կողմից խոցված F-15E Strike Eagle կործանիչի օդաչուները ստիպված են եղել կատապուլտվել: Պենտագոնի տվյալներով՝ օդաչուն արագորեն փրկվել է, բայց զենքի համակարգերի սպան երկու օր անհետ կորել է:
Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք
