Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցի պատրաստակամություն է հայտնել իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար։

«Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես ևս պատրաստ եմ եղել, կամ ու պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի»,- հայտարարել է Իրանի նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *