Բահրեյնի ՆԳՆ-ն հայտնել Է իրանական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վիրավորված երկու մարդու մասին:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիտրա բնակելի թաղամասում։ Վնասվել են մի քանի շենքեր։

Իր հերթին, Աբու Դաբիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցվել են Հաբշան գազային համալիրի աշխատանքները։ Չորեքշաբթի վաղ առավոտյան տեղեկություն է ստացվել գազային համալիրում բռնկված հրդեհի մասին։ Հաղորդագրության համաձայն՝ տեղական իշխանությունները հաստատել են, որ հրդեհն առաջացել է Աբու Դաբիի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հրթիռի խոցումից հետո ընկած բեկորների պատճառով։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *