Ջորջ Քլունին կտրուկ է արձագանքել Դոնալդ Թրամփի վարչակազմին, այն բանից հետո, երբ Սպիտակ տունը ծաղրել է նրա դերասանական ունակությունները՝ հնարավոր պատերազմական հանցագործությունների մեղադրանքների ֆոնին:
«The Hollywood Reporter»-ին տված մեկնաբանության մեջ Օսկարի մրցանակակիրը քննադատել է կառավարության արձագանքը՝ պնդելով, որ հիմա «մանկական վիրավորանքների» ժամանակը չէ, երբ աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։
«Մարդիկ կորցնում են սիրելիներին։ Երեխաներ են մահանում։ Համաշխարհային տնտեսությունը կանգնած է անկման եզրին», – ընդգծել է Քլունին։ «Հիմա բարձրագույն մակարդակներում լուրջ քննարկումների ժամանակն է, այլ ոչ թե մանկական հարձակումների»։
Դերասանը նաև հեգնանքով է հակադարձել իր հանդեպ քննադատությանը։ «Ի՞նչն է վարչակազմի պաշտպանությունը։ Ինձ անհաջողակ դերասան անվանելը։ Ես նույնիսկ պատրաստ եմ համաձայնել դրա հետ, հատկապես «Բեթմեն և Ռոբին» ֆիլմից հետո»։
Հակամարտությունը բռնկվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում գրել է, որ «ամբողջ քաղաքակրթությունը կարող է մեկ գիշերվա ընթացքում անհետանալ», եթե Իրանը չհամաձայնվի ԱՄՆ-ի հրադադարի պայմաններին։
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
