ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մերձավորարևելյան կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ժան Առնոն ապրիլի 8-ին ժամանել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

«Այցի շրջանակներում նա կհանդիպի իրանցի գործընկերների հետ և կպարզի նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և ապագայի հեռանկարների վերաբերյալ։ Ժան Առնոն բարձր է գնահատել Պակիստանի և այլ երկրների միջնորդությամբ ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնությունը, որը հնարավորություն կստեղծի դիվանագիտության և բանակցությունների համար»,- տեղեկացրել է գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է հրադադարը և հակամարտության կողմերին կոչ արել կատարել միջազգային իրավունքին համապատասխան պարտավորությունները:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *