«Ծնողներս, բնականաբար ինձ շատ օգնել են, զանգահարել են ընկերներին, ասել են՝ մեր աղջիկը գա քասթինգի: Ես միշտ քասթինգների մասնակցում եմ, ոչ թե միանգամից գնում եմ և ասում՝ սա իմ դերն է և ես եմ խաղալու: Քասթինգին մասնակցում եմ, եթե համապատասխանում եմ, խաղում եմ, եթե ոչ, չեմ խաղում: Շատ-շատ քասթինգների եմ գնացել ու շատ անգամներ մերժել են ինձ: Որտեղ ես նկարահանվել եմ, դրանք ուղղակի մի քանիսն են որտեղ հաստատել են»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լիլիթ Թոխատյանը:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
