Միջազգային հետաքննությունը բացահայտել է, թե ինչպես է Ռուսաստանի GRU կիբերստորաբաժանումը, որը հայտնի է որպես «Fancy Bear», գողացել գաղտնի տեղեկատվություն կառավարություններից և զինվորական անձնակազմից՝ օգտագործելով վատ պաշտպանված ռաութերներ։
Ռուսաստանի ռազմական հաքերները գողացել են գաղտնի տեղեկատվություն կառավարություններից, զինվորական անձնակազմից և կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներից՝ «օգտագործելով աշխարհի խոցելի ռաութերները»,- չորեքշաբթի օրը հայտնել է ՀԴԲ-ն՝ խոշոր միջազգային հետաքննությունից հետո։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, բացահայտել է լայնածավալ գործողություն, որի մեղքը բարդվել է ռուսական Fancy Bear հաքերային խմբի վրա։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
