Նոր ուսումնասիրության համաձայն՝ կրծքով կերակրումը օգնում է վերահսկել քաշը ոչ միայն կրծքով կերակրման ընթացքում. կանայք, ովքեր կրծքով կերակրում են առնվազն երեք ամիս, կյանքի հետագա տարիներին 6.5 կգ-ով պակաս քաշ են ավելացնում։

Գիտնականները նախկինում ուսումնասիրել են կրծքով կերակրման ազդեցությունը մոր քաշի վրա ծննդաբերությունից հետո երկու տարվա ընթացքում։ Օսլոյի համալսարանի (Նորվեգիա) հետազոտողները վերլուծել են մոր քաշի երկարաժամկետ փոփոխությունները (կրծքով կերակրումը դադարեցնելուց ավելի քան 50 տարի անց)։ Այս արդյունքները հիմք կհանդիսանան կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկի վերաբերյալ ապագա հետազոտությունների համար։

Շատ կանանց համար յուրաքանչյուր երեխային առնվազն երեք ամիս կրծքով կերակրելը երկարաժամկետ դրական ազդեցություն ունի քաշի վրա։

Սկզբնաղբյուրը՝  Remedium լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *