«Ամերիկացի զինծառայողներն ու սպառազինությունը կմնան իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել և պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները»։

Այս մասին իր Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով»,- գրել է ամերիկյան առաջնորդը:

Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ն ավելի ուժգին հարվածներ կհասցնի։ Նա հավելել է՝ դա, սակայն, խիստ անհավանական է:

«Հորմուզի նեղուցը լինելու է բաց և անվտանգ։ Միևնույն ժամանակ մեր հզոր բանակը համալրվում է և հանգստանում՝ իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը»,- ամփոփել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների աշխատանքային հիմք դիտարկում է Թեհրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկները։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։

Սկզբնաղբյուրը՝  Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *