Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Դմիտրիևը ոչ թե բանակցություններ է վարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, այլ աշխատում է Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության խմբի շրջանակներում։

Reuters-ը ևս հաղորդել է Դմիտրիևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի և Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ նրա հանդիպումների մասին։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վրա։

Սկզբնաղբյուրը՝  Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *