Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի և Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի գիտնականները առաջարկել են համակարգ՝ վերականգնելու օրգանիզմի քրոնիկ սթրեսի և հոգնածության հետ գործ ունենալու ունակությունը։ Տեխնոլոգիան, ըստ հեղինակների, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը՝ համաժամեցնելով ուղեղն ու մարմինը և վերացնելով թթվածնի պակասը։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մամուլի ծառայությունը։
Քրոնիկ սթրեսը, տրավման և ծերացումը օրգանիզմում առաջացնում են երկու կործանարար գործընթաց՝ դեսինխրոնիզացիա (ուղեղի վերահսկողության խափանում) և թաքնված հիպօքսիա (բջիջների թթվածնի պակաս), բացատրել են գիտնականները։
Առաջարկվող մեթոդը, ըստ մշակողների, նպատակ ունի վերականգնել օրգանիզմի բնական ռիթմերը։
Սկզբնաղբյուրը՝ Ria.ru լրատվական կայք
