Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 4:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Աչքի ընկան նաեւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
«Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալին»։ «Էսպանյոլը» 10-րդն է՝ 38 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Բարսելոնա» – «Էսպանյոլ»՝ 4:1
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
