Մինչ Գագիկ Ծառուկյանը դիմադրում է իշխանությունների կողմից հարուցված տարատեսակ տնտեսա֊իրավական հայցերին, նրա գլխավոր դաշնակից Բելառուսի Հանրապետությունից բացասական ազդակներ են ստացվում առ Ծառուկյան։
Ալեքսանդր Լուկաշենկոյի ենթակայության միանգամից երկու կառույց` Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Բրեստի մարզի տեսչությունը և Բրեստի տարածաշրջանային գործադիր կոմիտեն դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ֊ի` պահանջելով «Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ»։
Հ.Գ. Ճակատագրի հեգնանքով հենց Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ֊ի քվեների շնորհիվ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ԱԺ քվեարկությամբ դարձավ վարչապետ, թեև այդ օրերին Ծառուկյանը հնարավորություն էր ունեցել աջակցելու փոխվարչապետ Կարեն Կարապետյանին վարչապետ ընտրելու ծրագրին…
