Հայտարարատու Ռուզաննա Խաչատրյանի Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի որպես ձեռքբերման օր նշված է` 01 հունվար 2009 թվական, 30 դեկտեմբեր 2009 թվական, 03 հոկտեմբեր 2011 թվական։ Պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացը վերածվել է ձևական գործընթացի։
Անհնար է հիշել մի դեպք, երբ որևէ ներկա կամ նախկին պաշտոնյա էական պատասխանատվություն կրի իր հայտարարագրում առկա անհամապատասխանությունների, այն չներկայացնելու կամ սահմանված կարգերում էական խախտումներ թույլ տալու համար։
Նման տենդենցը շարունակվելու դեպքում նպատակահարմար կլինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միացնել Վիճակագրական կոմիտեին։
Վերոնշյալ դեպքի բնույթը մեկն է այն հարյուրավորներից, որ արտացոլված է ԿԿՀ հանձնաժողով ներկայացված պաշտոնական փաստաթղթերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *