Նարեկ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արարատ Աշոտի Սուքիասյանի՝ խնդրելով դատարանին վիրավորական արտահայտության համար պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև Սուքիասյանից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, նաև Ա․ Սուքիասյանից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Մեկ այլ հայցով Սամվել Սարգսի Կարապետյանը խնդրում է դատարանին իրեն հասցված վիրավորանքի համար Ալիսա Միսակի Սևոյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև Ա․ Սևոյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, նաև Ալիսա Սևոյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Ընդհանուր առմամբ Սամվել Կարապետյանը 2025 թվականի ընթացքում իրեն զրպարտելու կապակցությամբ դատական հայց է ներկայացրել 18 քաղաքացու և 1 կուսակցության (Քաղաքացիական պայմանագիր) դեմ։
