Երևան քաղաքի Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանի գործունեությունը հայտնի է դեռևս 2000-ականների սկզբից։
Տարբեր գնահատականներով նրա գործունեությունից տուժել էին բազմաթիվ սեփականատերեր։ Ըստ բազմաթիվ հրապարակումների՝ Կարագուլյանին իր բիզնես-գործունեության ընթացքում օժանդակել է ՀՀ 3-րդ նախագահի եղբայր Լյովա Սարգսյանը, և ահա օրերս Հակակոռուպցիոն քրեական դատարան է մուտք գործել Ավեդիս Կարագուլյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն․
«Ավեդիս Երվանդի Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին պաշտոնեական դիրքն օգտագործելով գործողություն կատարելու համար, 1998 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2004 թվականի փետրվարի 16-ը Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, համատեղության կարգով 2000 թվականի փետրվարի 12-ից մինչև 2005 թվականի ապրիլի 6-ը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձ Լյովա Սարգսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Լյովա Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելիությունը թաքցնելուն և խեղաթյուրելուն»։
Հ․Գ․ Օրերս էլ մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ Կարագուլյանը գտնվում է հիվանդանցում, կոմայի մեջ։
