Ամերիկյան հայտնի հարթակի օգտատերերը ընտրել են 2025 թվականի տասը ամենագրավիչ դերասանուհիներին: Վարկանիշը գլխավորում է կուբական ծագմամբ իսպանացի դերասանուհի 37-ամյա Անա դե Արմասը։ Այս մասին հաղորդում է MIR 24-ը:

Նա իր դերասանական կարիերան սկսել է Կուբայում, որտեղ ավարտել է Ազգային թատերական դպրոցը: 18 տարեկանում նա տեղափոխվել է Իսպանիա, իսկ 2014 թվականին դե Արմասը որոշել է տեղափոխվել Հոլիվուդ:

Նա իր ամերիկյան կինոդեբյուտը կատարել է «Թակոց-թակոց» (2015) թրիլերում՝ Կիանու Ռիվզի հետ միասին: Սակայն նա իսկապես ճանաչում է ձեռք բերել «Blade Runner 2049» ֆիլմում՝  իր դերակատարումից հետո:

Անա դե Արմասը ինը ամիս հանդիպել է հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի հետ։ Նրանց բաժանման մասին հայտարարվել է այս աշնանը։

Աղբյուրների համաձայն՝ դերասանները բաժանվել են բարեկամաբար և շարունակում են պահպանել իրենց ջերմ հարաբերությունները։

Սկզբնաղբյուրը՝   Showbiz.am լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *