Ստորև ներկայացվող հայցի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ հանրությանը հայտնի «Պոպլավոկի» («Կարմիր առագաստներ» ՍՊԸ) գործունեության շուրջ իրավական թնջուկներ են առաջացել նրա 35 տոկոս բաժնետեր Վաչագան Նուշիկյանի և 65 տոկոս բաժնետեր Սամվել Ալեքսանյանի միջև։
Վաչագան Նուշիկյանը դատարանից խնդրել է․
Պարտավորեցնել «Կարմիր առագաստներ» ՍՊ ընկերությանը տրամադրել Ընկերության ներկայումս գործող գործադիր մարմնի ընտրության անցկացման նպատակով հրավիրված ընդհանուր ժողովի և դրա անցկացման վերաբերյալ ամբողջ փաստաթղթերը, Ընկերության վերջին 3 տարվա ընթացքում առկա բոլոր Ընդհանուր ժողովների որոշումների արձանագրությունները, Վերջին 3 տարվա հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվապահական տվյալների բազաները, հարկային հաշվետվությունները, Ընկերության բանկային բոլոր հաշվեհամարների քաղվածքները, շահույթը վերջին երեք տարվա, ինչպես նաև Ընկերության ակտիվների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, Ընկերության շարժական և անշարժ գույքերի վկայականների պատճենները, աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն /ներառյալ հաստիքների անվանում, աշխատավարձի չափ/, քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճեններ, Ընկերության և այլ ցանկացած անձի միջև կնքված և գործող պայմանագրերի պատճեններ։
