«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երկու տարբեր հայցերով դատարանին խնդրում է պարտավորեցնել «Մեդիա նյուզ» ՍՊ ընկերությանը medianews.site ինտերնետային կայքում հրապարակել ներողության ստորև նշված տեքստը՝ առնվազն մեկ տարի ձեռնպահ մնալով այն հեռացնելուց կամ դրանում որևէ փոփոխություն կատարելուց.«Ներողություն ենք խնդրում Արթուր Վանեցյանից իր մասին 15.11.2025թ. վիրավորական բառեր և արտահայտություններ հրապարակելու համար»։«Մեդիա նյուզ» ՍՊ ընկերությունից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, որպես՝ վիրավորանքի դիմաց տրվող փոխհատուցում։ «Մեդիա նյուզ» ՍՊ ընկերությունից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել վճարված պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարները։
Մեկ այլ հայցով դատարանին խնդրում է պարտավորեցնել Արման Համլետի Թումասյանին իրեն պատկանող hraparaknews.am, ինչպես նաև vendeto.am կայքերում հրապարակելու հերքման հետևյալ տեքստը՝ առնվազն մեկ տարի ձեռնպահ մնալով այն հեռացնելուց կամ դրանում որևէ փոփոխություն կատարելուց. «Հերքում՝ Արթուր Վանեցյանի մասին հրապարակված զրպարտության վերաբերյալ․ Հայտնում ենք, որ Արթուր Վանեցյանի մասին սույն կայքում հրապարակվել են տեղեկություններ՝ վերջինիս կողմից հանցավոր արարքներ կատարելու մասին, որոնք կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»։ Արման Համլետի Թումասյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես՝ զրպարտության դիմաց տրվող փոխհատուցում, Արման Համլետի Թումասյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ որպես՝ վիրավորանքի դիմաց տրվող փոխհատուցում, Արման Համլետի Թումասյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել վճարված պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարները։
