2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հետաքրքրություն է առաջացնում կուսակցությունների ակտիվությունը կամ դրա բացակայությունը։

Տվյալ դեպքում ուսումնասիրելով  ԱԺ նախկին պատգամավոր, բիզնեսմեն  Տիգրան Արզաքանցյանի հիմնած կուսակցության եկամուտները և ծախսերը՝ փաստում ենք՝  2023 թվականին «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ունեցել է 32․4 միլիոն դրամի  մուտք, իսկ 2024 թվականին կուսակցության մուտքերը և ելքերը զրո են։

Մեր համոզմամբ, ընտրությունների նախաշեմին ոչ միայն Արզաքանցյանը, այլև այլ կուսակցություններ «կվերակենդանանան»  և կլծվեն ձայները փոշիացնելու գործին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *