ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվելուց հետո Ռուստամ Բադասյանը օրեր անց նախ հիմնադրում է կազմակերպություն՝ «Բադասյան քնսալթինգ» ՍՊԸ, ապա տեղափոխվում «Արդշինբանկ»՝ ստանձնելով իրավական հարցերի գծով տնօրենի պաշտոնը։
2025 թվականի մայիսի 6-ին էլ «Բադասյան քնսալթինգի» բաժնետոմսերի 49 տոկոսը անցնում է «Արդշինբանկի» խորհրդի նախագահ և բանկի վերջնական շահառու, «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի միակ մասնակից Կարեն Սաֆարյանին։
Ո՞րն է բանկի և Բադասյանի ֆիրմայի նման ինտեգրացիայի շարժառիթը՝ թերևս գիտեն միայն գործարքի կողմերը։
