Ինչպեսև յուրաքանչյուր ամիս, այնպես էլ 2025 թվականի դեկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած ակտերի առատությունը նկատելի էր։ Օրինակ՝ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում (ՀԴՄ) թույլ է տվել 509 հարկատու, չձևակերպված վարձու աշխատողներ (ՉԱ) են հայտնաբերվել 72 հարկ վճարողների մոտ։

Բազմաթիվ այլ ստուգման տեսակներով արձանագրված ակտերի քանակը չմատնանշելով հանդերձ՝ արձանագրենք․ միայն վերոնշյալ երկու ստուգման տեսակներով առկա մոտ 581 խախտումը չափազանց մեծ և բացասական ցուցանիշ է մեկ ամսվա կտրվածքով։

Հիմա ի՞նչն է ստիպում հարկ վճարողին կատարել խախտում․ գուցե հարկերի դրույքաչափերի ոչ իրատեսական մակարդա՞կը։ Քանզի անհնար է պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քանակի օրինախախտներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *