Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում շարունակվում է նախկին ներքին տեղահանված անձանց վերադարձը օկուպացիայից ազատագրված տարածքներ։ Տեղահանված անձանց առաջին խումբը, որը հունվարի 21-ին մեկնել էր Խանքենդի, հասել է իր նշանակման վայրը։
AZERTAC-ի տարածաշրջանային թղթակցի տվյալներով՝ առաջին փուլում Խանքենդիում վերաբնակեցվել է 36 ընտանիք՝ 162 մարդ։
Ընտանիքները, որոնք ժամանակավորապես բնակվում էին երկրի տարբեր շրջաններում, հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում, ժամանել են Խանքենդի(խմբ․ Ստեփանակերտ)։
Սկզբնաղբյուրը՝ Azertag.az լրատվական կայք
