Հակակոռուպցիոն քրեական դատարան է մուտք գործել Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի վերաբերյալ քրեական գործը․
| Արկադի Սամվելի Թամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին: |
Հիշեցնենք, որ Թամազյանը ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունով հաղթել էր և դարձել Ալավերդու համայնքապետ, սակայն որոշ ժամանակ անց ավագանու մեկ անդամ «հավատափոխ էր եղել», և Թամազյանը գահընկեց արվեց, որից հետո ինքն իր հերթին դիմեց դատական մարմիններին՝ վիճարկելով սույն փաստը․
05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
