2025 թվականի պետական բյուջեն ևս կատարվել է վիթխարի դիֆիցիտով։ Այս պայմաններում, երբ ծախսերը գերազանցում են եկամուտներին նման չափով, գործադիրի ստացած միլիոնավոր դրամ պարգևավճարները առնվազն անտրամաբանական են․ պարգև, ինչի՞ համար։
Հ․Գ․ Ինչքան գիտենք, Ուրուգվայի նախագահներից Խոսե Մուխիկան, լինելով նաև աղքատ մարդ, ինքն իրեն նշանակել էր չնչին աշխատավարձ, որը ամենևին պատճառ չէր հանդիսանում, որ նա դառնա կոռուպցիոներ։
