British Journal of Ophthalmology-ում հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ քնելուց առաջ մեկ պարզ քայլ կարող է օգնել դանդաղեցնել գլաուկոմայի զարգացումը: Գիտնականները պարզել են, որ առանց բարձի քնելը նպաստում է ներակնային ճնշման նվազեցմանը, որը տեսողական նյարդի վնասման և տեսողության անդառնալի կորստի հիմնական ռիսկի գործոն է:
Ուսումնասիրությանը մասնակցել է գլաուկոմայով տառապող 144 մարդ: Մասնակիցներին խնդրել են քնել կամ երկու սովորական բարձերով՝ գլուխները բարձրացնելով 20-35 աստիճանով, կամ առանց բարձերի: Երկու խմբերում էլ հետազոտողները պարբերաբար չափել են մասնակիցների ներակնային ճնշումը քնի ընթացքում և գրանցել են բարձր դիրքում: Ի տարբերություն դրա՝ ճնշման ցուցանիշները ցածր էին բարձ չունեցող դիրքում:
Գլաուկոման մնում է կուրության հիմնական պատճառներից մեկը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Հետազոտողները նշում են, որ քնի դիրքի շտկումը կարող է լինել մատչելի և պոտենցիալ արդյունավետ միջոց՝ այս հիվանդությամբ հիվանդների մոտ ներակնային ճնշման երկարաժամկետ վերահսկողությունը բարելավելու համար:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
